Սերժ Թանգյանը, «Ռեպրեսիվ ձայնագրությունների» ստուդիան եւ «Սինեմա պուրգատորիա» թատերական դիստրիբուտորական ընկերությունը միավորվելով որոշել են ամբողջ երկրով մեկ ցուցադրել Թանգյանի «Ընտրիր մահացածներին» հեղինակային գործի նոր սիմֆոնիկ մեկնաբանության տեսաժապավենը, որն արդեն արժանացել է քննադատների գովասանքներին: Փետրվարի 19-ից սկսած ցուցադրումներ են տեղի ունենալու Պորտլենդում, Ինդիանապոլիսում, Բլումինգտոնում, Նյու Կոնկորդում, Պրովիդենսում, Սեաթլում, Սան Անտոնիոյում, Նյու Յորքում, Սոմերվիլում, Սոլթ Լեյք Սիթիում, Չիկագոյում, Նյու Հեյվընում: CD/DVD-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մարտի 9-ին:
Սիմֆոնիայի ձայնագրությունը հիմնվել է Օքլենդի ֆիլհարմոնիայի նվագախմբի կատարման վրաՙ Նոր Զելանդիայում: «Լոս Անջելես թայմսը», «Ռոլինգ սթոունզ» խումբը եւ այլ պարբերականներ եւ երաժշտական խմբավորումներ արդեն իսկ արձագանքել ու բարձր գնահատական են տվել տեսագրությանը:
Հ. Ծ.