«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Բելգիայի Մեխելեն քաղաքում անցկացված շախմատի Ֆլանդրիայի առաջնությունում հաջող հանդես եկավ ութամյա Գեւորգ Մինասյանը: Նա վերջերս դարձել էր Անտվերպենի մարզային առաջնության հաղթող:

Ամենակրտսեր տարիքային խմբում մրցաշարին մասնակցում էին 21 շախմատիստներ: Գեւորգը հիանալի սկսեց մրցաշարըՙ տոնելով 5 անընդմեջ հաղթանակ: 6-րդ տուրում էլ նա մրցակցի նկատմամբ զգալի առավելություն ուներ, սակայն փորձի պակասն ու հոգնածությունը թույլ չտվեցին այդ պարտիայում էլ հաղթել: Գրանցվեց ոչ-ոքի: Իսկ ավարտականՙ 7-րդ տուրում Գեւորգը պարտվեց, ինչն էլ զրկեց հայ շախմատիստին չեմպիոնի տիտղոսից: Ութամյա պատանին բավարարվեց 2-րդ տեղով: Սակայն դա էլ մեծ հաջողություն է Գեւորգի համար:

Ապրիլին կայանալու է Բելգիայի շախմատի առաջնությունը, որին լրջորեն է նախապատրաստվում Գեւորգը: Հուսանք, որ այդ մրցաշարում էլ հաջողությունը կուղեկցի հայ շախմատիստին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4