«Պանորամա.ամ»-ի տեղեկացմամբ` երեկ, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին:
Ոստիկանության տեղեկատվության համաձայնՙ 2009 թվականի նոյեմբեր ամսին հանրապետության Վճռաբեկ դատարանը գործարքն անվավեր է ճանաչել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:
Երեկՙ ժամը 18-ին Ս. Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Ա. Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը: