ՍՏԱՄԲՈՒԼ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ազգայնական հակերները կոտրել են Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի ինտերնետային կայքը:
Թուրքական «Վաթան» թերթի տեղեկացմամբ, հակերները կայքի առաջին էջում տեղադրել են 2007-ի հունվարի 19-ին թուրք ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի ոճրագործ Օգյուն Սամաստի` Սամսունում ոստիկանական բաժանմունքում կատարված լուսանկարը: Լուսանկարի տակ թերթի խմբագրատանն ուղղված սպառնալիքում գրված է` «Ողջույններ Օգյուն Սամաստին», «Կամ սիրիր, կամ` լքիր», «Նոր Օգյուն Սամաստները ճանապարհին են» արտահայտությունները: