հայեցակարգ
http://www.armcongress.am/AM/announcements
Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար
Հայապահպանությունը /հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը/ համազգային գերխնդիր եւ նպատակ է:
Սփյուռքում հայապահպանության գործում մեր հայրենակիցների` առանձին անհատների, կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի գործունեությունը խրախուսելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը որոշել են սահմանել հատուկ մրցանակ "Հայապահպանության /հայ ազգային ինքնության պահպանման եւ զարգացման/ գործում ունեցած նշանակալից ավանդի համար" եւ հայտարարել համահայկական ամենամյա մրցույթ:
Մրցանակները տրվելու են հետեւյալ անվանակարգերի համար`
Լավագույն հայ համայնքային կառույց
Շնորհվում է սփյուռքահայ համայնքային կառույցին, որն իր գործունեությամբ.
- առավելագույնս նպաստում է տեղի հայ համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը,
- նպաստում է հայոց լեզվի, ազգային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանմանը,
- ամուր կապեր է հաստատում հայկական այլ համայնքների եւ Հայրենիքի հետ,
- համագործակցում է տեղի իշխանությունների հետ, հետեւողական է հյուրընկալ երկրում համազգային հիմնահարցերի պատշաճ ներկայացման, լուծման հարցերում:
Լավագույն հայկական կրթօջախ
Շնորհվում է Սփյուռքում գործող հայկական կրթօջախին /ամենօրյա եւ կիրակնօրյա դպրոց, վարժարան, նախակրթարան եւ այլն/, որը իր երկարամյա գործունեությամբ առավելագույնս նպաստել է սփյուռքահայ երիտասարդության հայեցի կրթությանն ու դաստիարակմանը, նրանց` հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության իմացությանը եւ մասնագիտացմանը:
Լավագույն հայագիտական կենտրոն
Շնորհվում է արտերկրի ուսումնակրթական կամ ուսումնական հաստատությանը, կամ առանձին գործող հայագիտական կենտրոնին, ամբիոնին` հայագիտության, հայոց պատմության վերաբերյալ իրականացրած հետազոտությունների, ուսումնասիրությունների, մեծարժեք հրատարակումների համար:
Հայ արվեստը տարածող լավագույն ստեղծագործական խումբ
Շնորհվում է երգի, պարի, թատերական արվեստի ոլորտի ստեղծագործական խմբերին, համույթներին, կոլեկտիվներին հայ արվեստը Սփյուռքում ներկայացնելու, տարածելու գործում:
Ազգային ավանդույթը, սովորույթը, ծեսը պահպանող լավագույն հայկական ընտանիք
Շնորհվում է սփյուռքահայ ընտանիքին, որը լավագույնս պահպանում է հայկական ավանդույթներն ու սովորույթները, հայ քրիստոնեական ծեսերն ու եկեղեցական տոները:
Լավագույն հայկական լրատվամիջոց /լրագրող, խմբագիր/
Շնորհվում է Սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցին /լրագրողին, խմբագրին/, որը հանգամանալից լուսաբանում է համայնքի /համայնքների/ կյանքը, հայության հիմնախնդիրները, բովանդակալից քարոզչությամբ նպաստում է ազգային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, մշտական կապի մեջ է Հայրենիքի հետ:
Հայ ժողովրդի բարեկամ
Շնորհվում է օտարազգի պետական, քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային գործչին, որն իր գործունեությամբ էապես աջակցել է մեր ազգային հիմնահարցերի կարգավորմանը, Սփյուռքում հայապահպանության գործին:
Մրցանակները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվելու են որոշակի պարբերականությամբ /մրցութային ժամանակահատված/ եւ հանձնվելու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ:
Հաղթողները կստանան համապատասխան անվանակարգի վկայագիր, մրցանակ եւ դրամական պարգեւ:
Մրցույթի հայտարարման, հավակնորդների ընտրության, նրանց գնահատման, ինչպես նաեւ արդյունքների ամփոփման եւ հրապարակման նպատակով յուրաքանչյուր անվանակարգի համար ձեւավորվելու է Հանձնաժողով: Առանձին անվանակարգերի համար եզրակացությունների ստացման նպատակով Հանձնաժողովը կարող է իրեն կից կազմավորել մասնագիտական հանձնախմբեր:
2010թ. մրցանակներ շնորհվելու են երկու անվանակարգերով` «Լավագույն հայկական կրթօջախ» եւ «Լավագույն հայկական լրատվամիջով»
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»
«Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են համահայկական ամենամյա մրցույթ` «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:
Մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել եւ արժեւորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
2010թ. մրցանակաբաշխության շրջանակներում սահմանված «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կրթօջախները` ամենօրյա, մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց, վարժարան, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին`
- Գրանցված էՙ որպես դպրոց /վարժարան/ կամ գործում էՙ որպես մասնագիտացված կրթական հաստատությունՙ տեղի հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից:
- Գործում է առնվազն հինգ տարի:
- Կրթօջախում դասավանդվում են առնվազն հետեւյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արեւմտահայերեն եւ/կամ արեւելահայերեն), հայոց պատմություն, եւ/կամ հայ եկեղեցու եւ մշակույթի պատմություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող կրթօջախները մասնակցության հայտերը լրացնում եւ ներկայացնում են մրցութային հանձնաժողովին հետեւյալ հասցեներով կամ էլ.փոստով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1
Էլ. հասցե` ministry@mindiaspora.am; allarmenian@mindiaspora.am; press@mindiaspora.am; կայքեր` www.mindiaspora.am; www.spyurq.am; հեռախոսՙ (+37410) 58 56 01 (1-17)
Պատասխանատուՙ Սիրվարդ Համբարյան
Համաշխարհային հայկական կոնգրես` Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Տերյան 69, 4-րդ հարկ
Էլ. հասցե` wac@armcongress.org, կայք` www.armcongress.am, հեռախոսՙ (+37410) 51 04 49
Պատասխանատուՙ Սերոբ Անտինյան
Կրթօջախներն իրենց հայտերը կարող են ուղարկել նաեւ տվյալ երկրի /երկրամասի, շրջանի/ համապատասխան համայնքային /համահայկական/ կազմակերպության կամ եկեղեցու թեմական խորհրդի միջոցով` ստանալով նրա երաշխավորությունը:
Հայտի ձեւերը տեղադրված են ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կայքերում (տես` «ներբեռնել» կոճակը), ինչպես նաեւ «Կրթական համալիր էջ» պորտալում` www.armedu.am:
Դիմելու վերջնաժամկետը 2010 թ. մարտի 30-ն է։
Հայտերի ընդունումը կսկսվի մրցույթի հայտարարման օրվանից եւ կշարունակվի մինչեւ մարտի 30-ը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։
Լավագույն հայկական կրթօջախ անվանակարգում սահմանվել են հետեւյալ մրցանակները.
- Լավագույն ամենօրյա դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
- Լավագույն մեկօրյա /կիրակնօրյա/ դպրոց – 3 գլխավոր մրցանակ, խրախուսական մրցանակներ
Մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը
Մրցույթն անցկացվելու է Մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգին համապատասխան: Յուրաքանչյուր անվանակարգի համար ձեւավորվելու է մրցութային հանձնաժողով, որը գնահատելու է առաջադրված հայտերը եւ ընտրելու է մրցույթի հաղթողին:
Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հավակնորդին` վերջինիս գործունեությունը լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ եւ այլն նյութեր տրամադրելու խնդրանքով:
Մրցանակները եւ մրցանակաբաշխությունը
Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010 թ. հոկտեմբերինՙ մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ։
ՄՐՑՈՒՅԹ
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»
«Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգ
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթ Սփյուռքի լրատվամիջոցների միջեւ: Մրցույթին կարող են մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ունեն առնվազն երեք տարվա աշխատանքային գործունեություն եւ իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ մշակույթի, կրթության եւ ազգային այլ հարցեր, հրապարակում կամ սփռում են նշված թեմաներով հոդվածներ, ակնարկներ, հաղորդում-հաղորդաշարեր եւ այլն: Մրցույթին ներկայացվում են 2009 թ. հրապարակված նյութերը:
Նախատեսվում է մրցույթի 4 անվանակարգ.
- Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ` լավագույն տպագիր լրատվամիջոցին
- Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ` լավագույն հեռուստաալիքին
- Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ` լավագույն ռադիոեթերին
- Հրանտ Դինքի անվան մրցանակ` լավագույն ինտերնետային լրատվամիջոցին
Մասնակցել ցանկացողները մինչեւ 2010թ. մարտի 30-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.
1. Մասնակցության հայտ (Հավելված 1),
2. Հայապահպան գործունեության ամփոփագիր (Հավելված 2):
Տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ 0010, Երեւան, Վ. Սարգսյան 26/1
Էլ. փոստ` info@mindiaspora.am
Հեռախոս` +(374 10) 58 56 01-109, +(1 818) 480 67 40
Մրցույթին մասնակցելու պայմանները տեղադրված են.
ՀՀ սփյուռքի նախարարություն վեբ կայքում` www.mindiaspora.am ,
Համաշխահային հայկական կոնգրեսի վեբ կայքում` www.armcongress.org, ինչպես նաեւ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում` www.hayernaysor.am
ՀՀ սփյուռքի նախարարություն, Համաշխարհային հայկական կոնգրես
ԵՐԵՎԱՆ 2010