«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության եւ պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ:

Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու կառույցների միջեւ հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին:

Կողմերն անդրադարձել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների:

Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը նշված խնդիրների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կողմ է հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիս Դելոնին հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիթ Լեվիտի հետ: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին եւ հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող հարցեր: Կարեւորվել է հայ-ֆրանսիական համագործակցության խորացումը բոլոր ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի` եվրոպական ինտեգրացման խնդիրներին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4