«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՂԱՐԱԲԱՂԸ «ԿՈՒԼ ՏԱԼՈՒ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԱԶԸ

«Ադրբեջանը շահագրգիռ է մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունմամբ», երեկ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ` ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ համատեղ ասուլիսում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մամեդյարովը նշել է. «Ես օրերս եմ զրուցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ու նա ասաց, որ հայկական կողմը մինչ օրս չի ներկայացրել իր առաջարկությունները` «հիմնարար սկզբունքների» չհամաձայնեցված պահերի առնչությամբ»: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է Ադրբեջանի դիրքորոշումը, թե «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը տեսնում են միայն Ադրբեջանի կազմում` հայ եւ ադրբեջանական համայնքների համատեղ կյանքի պայմանով»:

Ասելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթնացը տեղի ունի, Մամեդյարովն, այնուամենայնիվ, հայտարարել է, թե գործընթացի արգելակման դեպքում հարցը, թե ինչ կլինի հետո, իրենք իրենց պետք է տան բանակցությունների մասնակիցները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4