«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայնքների պալատում ցեղասպանության դատապարտման կողմնակիցների թիվը հասել է 254-ի: Ընդ որումՙ 646 պատգամավորներից միայն 495-ը կարող են քվեարկել այս հարցի վերաբերյալ: Ընդունված փաստաթղթում (համար 287) նշված է. «Համայնքների պալատը դատապարտում է այն քաղաքականությունը, որով մերժվում է Հոլոքոսթը, ինչպես նաեւ 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի եւ ասորիների ցեղասպանությունը: Համայնքների պալատը դատապարտում է այն ատելությունը, որը եւ բերել է այդ իրադարձություններին, եւ կոչ է անում բրիտանական խորհրդարանի ողջ կազմինՙ հարգել Հոլոքոսթի եւ 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակը` ապացուցելով, որ դրանք երբեք չեն մոռացվի»:

Սրանով, փաստորեն, Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը միացավ Ուելսի, ինչպես նաեւ Շոտլանդիայի եւ Իռլանդիայի խորհրդարանի ընդունած ձեւակերպումներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4