«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄ

Փետրվարի 15-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմի հայոց պատրիարքարան:

Գարեգին Երկրորդը նախագահ Սարգսյանի կողմից Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը գահակալության 20-ամյակի եւ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Թորգոմ պատրիարքն արդեն 91 տարեկան է, հետեւաբար նրա հաջորդության հարցն օրակարգային է:

Գարեգին Երկրորդին ուղեկցում են Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ այլք:

Կաթողիկոսի հետ Իսրայել պետք է մեկներ նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, ինչպես պաշտոնապես հայտարարվել է, վարչապետը չի մեկնել հիվանդության պատճառով:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4