Իսպանական Լինարես քաղաքում մեկնարկել է շախմատի հերթական գերմրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի է: 6 գրոսմայստերների մրցավեճում Լեւոն Արոնյանն առայժմ խաղաղասիրաբար է տրամադրված: Առաջին երկու պարտիաներում էլ հայ շախմատիստը հաշտություն է կնքել Ալեքսանդր Գրիշչուկի եւ Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Ընդհանրապես մեկնարկային տուրն աչքի ընկավ ոչ-ոքիներով: Հաշտություն կնքեցին նաեւ Վալյեխոն ու Թոփալովը, Գելֆանդն ու Հաշիմովը: 2-րդ տուրում Թոփալովը հաղթեց Հաշիմովին, Գրիշչուկը պարտության մատնեց Գելֆանդին: 2 տուրից հետո 1,5 միավորով առաջատարներն են Վեսելին Թոփալովն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Մեկական միավորով հաջորդ տեղերում են Լեւոն Արոնյանն ու Ֆրանսիսկո Վալյեխոն: Վուգար Հաշիմովն ու Բորիս Գելֆանդը վաստակել են կեսական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ