Անթալիայում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող «Բանանցը» ստուգողական 3-րդ խաղն անցկացրեց: Մեր ֆուտբոլիստները 1-2 հաշվով զիջեցին ռումինական «Արջեշին»: «Բանանցից» գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Դուբալան: Ամենայն հավանականությամբ վերջինս պայմանագիր կկնքի թիմի հետ: Առայժմ պարզ չէ նաեւ սերբ պաշտպան Դարկո Լովրիչի հետագա ճակատագիրը, որը եւս փորձաշրջան է անցնում «Բանանցում»:
«Արջեշի» հետ խաղում «Բանանցը» հանդես է եկել հետեւյալ կազմով. Տիգրան Դավթյան, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Էդուարդ Կակոսյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Բետո, Սարգիս Կարապետյան, Սամվել Մելքոնյան, Դուբալա, Սարգիս Նասիբյան: Ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկան Նոա Կասուլեն, Ժորա Ստեփանյանը, Նորայր Գյոզալյանը, Վալտեր Պողոսյանը:
Հերթական ստուգողական հանդիպումը նախատեսված է փետրվարի 17-ին: Չորս օր անց «Բանանցը» կվերադառնա Հայաստան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ