Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել նախկինում դատապարտված, հանցաշխարհում հեղինակություն վայելող 49-ամյա «Օքյուզ» մականվամբ Սամվել Ա.-ին եւ 28-ամյա Ռոման Խ.-ն: Վերջինիս ավտոմեքենայի զննությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է 0,487 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց: Ռոմանը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իր ուղեւոր Սամվել Ա.-ին: Իսկ վերջինս ասել է, որ իր պատվերով ԻԻՀ քաղաքացի, 37-ամյա Մահդի Զ.-ն է ուղարկել Թեհրանից: Պարզվել է, որ փետրվարի 12-ին Մեղրիի սահմանակետով հայտնաբերվածը Հայաստան է բերել ԻԻՀ մեկ այլ քաղաքացիՙ 48-ամյա Ֆաթթա Մ.-ն: Վերջինս նույնպես բերման է ենթարկվել ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների կողմից:
Մ. Մ.