«Արմենտել» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանություն, անհայտ քաղաքացիների կողմից իրենց կազմակերպությանը 2.261.104 դրամի վնաս պատճառելու վերաբերյալ: Պարզվել է, որ նախկինում դատված, 29-ամյա Սեյրան Մ.-ն եւ 38-ամյա Վոլոդյա Հ.-ն, չարաշահելով «Արմենտելի» վաճառքի մասնագետ Մարգարիտա Ա.-ի վստահությունը, տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով եւ Փարաքարի գյուղապետարանի փաթեթում ընդգրկելու լիազորագրերով, «Արմենտելից» ձեռք են բերել «Սիմ» քարտեր եւ վաճառել տարբեր քաղաքացիների` յուրաքանչյուրը` 10.000 դրամով ու առանց վճարում կատարելու այդ քարտերով գնորդները խոսել են անսահմանափակ, իսկ հետո դեն նետել: Պարզվել է նաեւ, որ այդ երկու անձերի կեղծ գործարքի արդյունքում «Արմենտելին» պատճառել են խոշոր չափերի` 4.516.154 դրամի վնաս:
Մ. Մ.