«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՓԱԹԵԹ` ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻՆ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է փոխանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցների փաթեթ: Այսպիսին է ձեւակերպումը այն տեղեկատվության մեջ, որ տարածել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` հղում անելով Ղազախստանի ԱԳՆ միջազգային տեղեկատվության հանձնաժողովի ղեկավար Ռոման Վասիլենկոյին:

Այդ առաջարկությունները Ալիեւ կրստերին է փոխանցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը` փետրվարի 15-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Միեւնույն ժամանակ, Վասիլենկոն որեւէ մանրամասն չի հաղորդել, թե ինչ միջոցների ու դրանց փաթեթի մասին է խոսքը: «Ղազախստանը «ազնիվ բրոկերի» դերով է հանդես գալիս, որպես անկողմնակալ միջնորդ` աջակցելով ԵԱՀԿ միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին», ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4