BBC-ի տեղեկացմամբՙ 20 տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Թուրքիա-Իրաք երկաթուղին: Այն Իրաքի հյուսիսից կանցնի Սիրիայի տարածքով եւ կմտնի Թուրքիայի արեւելյան շրջաններ:
Հավելենք նաեւ, որ անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիան հայտարարեց իր մտադրության մասին` Իրաքի Արբիլե քաղաքում բացելու հյուպատոսարան: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է. «Եկել է այն ժամանակը, երբ արաբները, քրդերը եւ թուրքերը կվերակառուցեն Մերձավոր Արեւելքը` համատեղ խիզախ քայլեր ձեռնարկելով»:
Տարածաշրջանը, եւ ոչ միայն մերձավորարեւելյան, իրոք կարիք ունի խիզախ քայլերի:
Հ. Ա.