«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ 6.0 ՏՈԿՈՍ

2010 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետովՙ սահմանելով այն 6.0%:

2010 թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.5 տոկոսային կետով:

Հանքահումքային ու հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ինչպես նաեւ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ պայմանավորված ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը նպաստում են առկա գնաճային միջավայրի պահպանմանը: Թեեւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը գերազանցելու է նպատակային թիրախը, նախորդ տարվա գնաճային զարգացումներով պայմանավորված, 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո այն հետագայում որոշակիորեն նվազելու է:

Գնաճի վերոնշյալ միտումների ներքո դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացմամբ ԿԲ խորհուրդը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել կանխատեսվող հորիզոնում գնաճի շեղումները նպատակային թիրախից:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4