Լինարեսի շախմատի մրցաշարի 3-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Արոնյանը հաշտություն կնքեց Թոփալովի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Հաշիմով-Գրիշչուկ, Գելֆանդ-Վալյեխո պարտիաները: 4-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Հաշիմովի հետ: Կկայանան նաեւ Գրիշչուկ-Վալյեխո, Գելֆանդ-Թոփալով պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ