«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՈԼ ԽՓԵՑ

Նախապատրաստական շրջանում էլ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Իսպանական «Մարբելյայի» հետ խաղում Հենրիխը դարձավ գոլի հեղինակ: Այդ խաղում «Մետալուրգը» հաղթեց 4-0 հաշվով:

Առաջին խաղակեսում «Մետալուրգի» կազմում հանդես եկավ Արտակ Դաշյանը, ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ նա Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ կայացած նախորդ խաղում էլ գոլի հեղինակ էր դարձելՙ փրկելով թիմին պարտությունից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4