«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ՌԱԴԻՈ ՀԱՅ»-Ի ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի: Դատական վեճի պատճառ էր եղել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ռադիոկայանի կազմակերպած հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվել էր բանավեճիՙ բաց նամակների եւ հոդվածների տեսքով:

Սաֆարյանը հայտարարել էր, որ եթեր հեռարձակվող «Հայկական անդրադարձ» ծրագիրը նախագահականից իջեցված պատվեր է: Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց դատարան: Ռադիոկայանը դատարանին խնդրել էր պարտադրել ԱԺ պատգամավորինՙ հերքել այդ ապատեղեկատվությունը: Սակայն դատարանը վճռել էր, որ «Ռադիո Հայ»-ի պահանջն անհիմն է:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4