«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համաձայն 2009-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում: Բանկի ակտիվները 2009-ի տարեվերջին կազմել են մոտ 163 միլիարդ դրամ, դրանց աճը 2008-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է մոտ 31.6 տոկոս, կապիտալի աճը 2008-ի նկատմամբ կազմել է 34.8 տոկոս: Բանկի շահույթի մեծությունը 2009-ի տարեվերջին կազմել է մոտ 4.3 միլիարդ դրամ: Փետրվարի 9-ից, համաձայն բանկի եւ American Express ընկերության միջեւ կնքված պայմանագրի, Հայաստանում American Express քարտերի սպասարկման բացառիկ իրավունքը տրամադրվել է «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ» բանկին: Ներկայումս բանկը լայնածավալ աշխատանք է իրականացնում նաեւ American Express քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ:

««Ամերիքյան Էքսպրեսը» ամենախոշոր համակարգերից մեկն է, 2010-ի փետրվարից դարձել ենք նրա հայաստանյան գործընկերը եւ սպասարկելու ենք վիզա քարտերով: 2009-ին սկսել ենք բարձր տեմպերով վարկավորել տնտեսության մի քանի ճյուղեր, որտեղ եւ աշխուժացում է նկատվում», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4