«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


«ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

Բելմոնտից (Մասաչուսեթս) Էդվարդ եւ Մարի Գազանճյանները «Մի բան կա այնտեղ: Ճանապարհորդություն դեպի պատմական Հայաստան» ընդհանուր խորագրի ներքո լուսանկարներով, տեսաֆիլմերով եւ համահունչ երաժշտության ընկերակցությամբ դասախոսություն են կարդալու Հայկական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի Բելմոնտի կենտրոնում մարտի 18-ին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը:

Անցյալ տարի հունիսին Մ. Նահանգներում, Կիպրոսում եւ Ավստրիայում ապրող իրենց հայրենակիցների հետ Գազանճյանները մասնակցել են «Հայկական ժառանգության ընկերության» անունից Արմեն Արոյանի կազմակերպած ուղեւորությանը: Նրանք այցելել են Խարբերդ (Վերի Թաղ), Շապին-Գարահիսար, Էրզրում, Կեսարիա, Յոզկաթ, Կարս, Անի, Աղթամար, Բինգյոլ, Մալաթիա, Մուշ եւ պատմական Հայաստանի այլ տեսարժան վայրեր:

Էդվարդ Գազանճյանը վերջերս է թոշակի անցել 41-ամյա ինժեներական կարիերայից հետո: Որպես ադմինիստրատոր եւ վերահսկիչ աշխատել է Ֆրամինգհեմի, Բրուքլինի եւ Բիլերիկայի հանրային դպրոցներում: Կինըՙ Մարի Աննա Առաքելյան-Գազանճյանըՙ տարրական դպրոցի նախկին դասատու է եւ հայկական եկեղեցիներում 45 տարի երգեհոն է նվագել:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4