Ավանդույթի համաձայն, Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը կմեկնարկի ՀՀ գավաթի խաղարկությամբ: Արդեն 2-րդ տարին է, ինչ մրցաշարին մասնակցում են միայն բարձրագույն խմբի 8 թիմերը: Մարտի 5-ին ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենա գավաթի 2010-ի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: 8 թիմերն ըստ առաջնությունում զբաղեցրած տեղերի, կբաշխվեն գավաթի խաղարկության ցանկում: Ըստ գործող կարգի, երկրի չեմպիոն «Փյունիկը» եւ արծաթե մեդալակիր «Միկան» գավաթի խաղարկությունում կարող են հանդիպել միայն եզրափակիչում, եթե, իհարկե, հաղթահարեն նախնական փուլի արգելքները:
Գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղերը տեղի կունենան մարտի 23-ին: Իսկ չորս օր անց կտրվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության մեկնարկը: Մարտի 5-ին ֆուտբոլի ֆեդերացիայում կկատարվի նաեւ առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունըՙ խաղացանկը կազմելու նպատակով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ