102-ամյա հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը` հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներ տան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի:
Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության մասին` «Հայրենի երկիր» ֆիլմում:
Հուղարկավորությունը` մարտի 4-ին, ժ. 14:00-ին, հասցեն` Մաշտոցի պողոտա, 54, բնակարան 16:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ