«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները մեդալների հարուստ ավարով վերադարձան Քութայիսում անցկացված միջազգային մրցաշարից: Տարիքային երկու խմբով անցկացված մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ էին դուրս եկել 22 բռնցքամարտիկներ մարզիչ Հարություն Թովմասյանի գլխավորությամբ:

Կրտսեր տարիքային խմբում իրենց մրցակիցներին հաղթեցին եւ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին Էրիկ Պետրոսյանը (44 կգ), Կամո Հովհաննիսյանը (40 կգ), Էդիկ Գրիգորյանը (50 կգ) եւ Սարո Չոբանյանը (54 կգ): Ընդ որում վերջինս եզրափակիչում մրցեց իր հայրենակից, սեւանցի Արտյոմ Նաջարյանի հետ: Իրենց ընկերներից հետ չմնացին նաեւ Նարեկ Մանասյանն (56 կգ) ու Արթուր Ավդալյանը (72 կգ), որոնք եւս ուժեղագույնը ճանաչվեցին քաշային իրենց կարգերում:

Ավագ տարիքային խմբում էլ իրենց լավագույնս դրսեւորեցին Մանուկ Դիլանյանը (48 կգ), Հունան Մկրտչյանը (75 կգ) եւ Տիգրան Մանուկյանը (46 կգ)ՙ ճանաչվելով մրցաշարի հաղթող: Ընդ որում Տիգրանը եզրափակիչում պարտության մատնեց Խորեն Զաքարյանին:

Քութայիսում անցկացված բռնցքամարտի մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար ուժերի լավ ստուգատես էր հունիսին եւ հուլիսին կայանալիք Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնություններից առաջ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4