«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐԾԱՐԾՈՒՄՆԵՐ

«Ազգ»-ը փետրվարի 16-ի համարում տեղեկացրել էր, որ բրիտանական խորհրդարանի ստորին` Համայնքների պալատի ներկայացուցիչների զգալի մասը կողմ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման կապակցությամբ, ավելինՙ Համայնքների պալատում ընդունվել էր հայտարարություն այս առումով: Եվ ահա ապրիլի 30-ին նույն Համայնքների պալատում տեղի կունենա Անգլիայում իշխող «Աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչ Էնդրյու Դիսմորի հեղինակած «Ցեղասպանության հիշատակի օր» օրինագծի երկրորդ քննարկումը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ ոչ միայն կառավարությունից ու ընդդիմությունից, այլեւ պալատի մյուս անդամները:

Որպեսզի նշված օրինագիծը օրենքի ուժ ստանա, անհրաժեշտ է, որ հաստատվի նաեւ Լորդերի պալատում, այնուհետեւ արժանանա թագուհու հավանությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4