«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՅՏ ՌԵԺԻՍՈՐ ԵՎ ԵՐԱԺԻՇՏ ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ

«Արվեստի կարիք ունեն միայն փոքր ազգերը, ինչպիսիք են հայերն ու սերբերը: Մենք պարտավոր ենք պահպանել մեր մշակույթն ու հավատը: Իսկական արվեստի պահանջարկը ժամանակակից աշխարհում շատ փոքր է: Օրինակ` ամերիկյան ֆիլմերը հաշվարկված են լայն հանդիսատեսի համար, դրանցում չի կարող խոսք գնալ իսկական արվեստի մասին», երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան :

Ըստ սերբ ռեժիսորի` իր համար Հայաստանում հայտնի լինելն ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում: Նրա կարծիքով` հայերն ու սերբերն ընդհանուր շատ հատկանիշներ ունեն, հետեւաբար հայ հանդիսատեսն իր ֆիլմերը նույնքան լավ կընդունի ու կհասկանա, որքան սերբ հանդիսատեսը:

Panarmenian. net կայքը տեղեկացնում է, որ Էմիր Կուստուրիցան արդեն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան: Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» Էմիր Կուստուրիցայի գնահատմամբ` իր տեսած լավագույն ֆիլմերից մեկն է:

Էմիր Կուստուրիցան որպես կիթառահար հանդես է գալիս «The smoking orchestra» խմբում, որի հետ էլ նա երեկ ելույթ ունեցավ Հայաստանում: Նա զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ. ռեժիսուրա է դասավանդում Կոլումբիայի համալսարանում:

Ըստ tert.am կայքի` հիմա կինոռեժիսորը նաեւ գրում է իր գրքերից մեկը, որը կազմված է լինելու 12 պատմվածքներից: Գրքում հեղինակն ամփոփելու է իր կյանքի տարիները մինչեւ 1995 թիվը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4