Մարտի 18-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի մասնակցությամբ տեղի կունենա Երեւանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին կկառուցվի ամերիկյան դեսպանատան շրջակայքում: Երեւանում արդեն գործող ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ Արսենիյ Գրիգորյանցը նշեց, որ եկեղեցու շինարարությունը կտեւի շուրջ երկու տարի: «Երկրորդ ուղղափառ եկեղեցու կարիքն իսկապես զգացվում էր: Մինչեւ հեղափոխությունը 50-ից ավելի ռուսական եկեղեցիներ կային: Այժմ միայն մեկն է: Այնպես որ նոր եկեղեցու անհրաժեշտություն իսկապես կա», ասաց Արսենիյ Գրիգորյանցը:
Քանաքեռում գործող ռուսական եկեղեցին կառուցվել է 1971-ին եւ մինչ օրս գործող միակ եկեղեցին է: Երեւանում Ռուս ուղղափառ նոր եկեղեցու կառուցումը հովանավորում է հայտնի բարեգործ, ռուսաստանյան գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ» հիմնադրամի խողովակով:
Ի դեպ, բարերարը մաս է կազմելու պատրիարքի պատվիրակությանը:
Ա. Բ.