Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի լավագույն 350 ակումբների ցանկը: Հայաստանն այդ ցանկում ներկայացնում է միայն երկրի չեմպիոն «Փյունիկը»: Նախորդ ամսվա 281-րդ տեղից փյունիկցիները նահանջել են 289-րդ հորիզոնական:
Լավագույնների ցուցակը նախկինի պես գլխավորում է իսպանական «Բարսելոնը»: Լավագույն տասնյակում են «Չելսին», «Վերդերը», «Մանչեսթր Յունայթեդը», Դոնեցկի «Շախտյորը», «Արսենալը», «Էստուդիանտեսը», «Կրուզեյրոն», «Համբուրգը» եւ «Ռոման»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ