«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿԸՙ ՀՈՎԱՐԴ ԲԵՐՄԱՆԻՆ

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ավելի քան 4 ժամ տեւած երկարատեւ ու բուռն քննարկումներից հետո ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման թիվ 252 բանաձեւը:

Բանաձեւի ընդունման կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալական նամակ է հղել հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Բերման,

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից խնդրում եմ Ձեզ եւ հանձնաժողովի այն անդամներին, ովքեր քվեարկել են Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 բանաձեւի օգտին, ընդունել մեր շնորհակալությունը` մարդկության դեմ ուղղված հանցագործության գնահատման մեջ ցուցաբերած վճռականության, հումանիզմի, ժողովրդավարության, բարոյականության եւ մարդու իրավունքների հաղթանակի համար:

Ապրիլի 24-ին աշխարհը 95-րդ անգամ նշելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւը կարեւորագույն փաստաթուղթ է, որը վկայում է պատմական արդարության սկզբունքներին ԱՄՆ հավատարմության մասին:

Ներկայումս Հայաստանն ու Թուրքիան ներգրավվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների ապաշրջափակման գործընթացի մեջ: Համոզված ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համապատասխանում է երկու երկրների շահերին եւ կնպաստի բանակցային գործընթացի հաջող ավարտին:

Հարգելի կոնգրեսականներ

Հավատացնում ենք Ձեզ, որ համայն հայության վերջնական նպատակն է հասնել միջպետական հարաբերությունների այնպիսի փոխպարտավորեցնող պայմանների, որոնց պարագայում միջազգային իրավունքի նորմերի ճանաչումն ու հարգումը թույլ կտան բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ եւ հնարավորություն կընձեռեն ապագայում կանխելու մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, հրեական Հոլոքոստը եւ այլ հանցավոր գործողություններ:

Թույլ տվեք մեկ անգամ եւս հայտնել մեր երախտագիտությունը պատմական ճշմարտության, հումանիզմի եւ մարդու եւ ժողովուրդների իրավունքների հարգման հանդեպ ունեցած Ձեր հավատարմության համար:

Անկեղծ հարգանքով`

ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆ, Համաշխարհայն հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4