«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՉԵԽԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

«Օրեր» եվրոպական ամսագիրը տեղեկացնում է, որ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը վերջերս ընդունել է չեխահայ հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանին : Շուրջ 20 րոպե տեւած զրույցի ընթացքում նախագահը հետաքրքրվել է «Միկո Ինթերնեշընլ» ընկերության «Մառլենկա» մեղրով տորթի արտադրության մանրամասներով, շոշափել է նաեւ հայ ժողովրդի պատմության, Հայաստանում քրիստոնեության տարածման եւ այլ հարցեր: Չեխիայի նախագահական նստավայրը պատվիրել է, որ այսուհետեւ «Մառլենկան» մատակարարվի նաեւ Պրաժսկի հրադ Նախագահական պալատ: Նախագահը խոստացել է, որ 2010-ի ընթացքում պաշտոնական այցելություն կկատարի գործարան: Գեւորգ Ավետիսյանը նախագահ Կլաուսին ծանոթացրել է գործարանի զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ արդեն փորձաշրջան անցած «Մառլենկա» անվանումը կրող սուրճն է, որը վաճառվելու է համանուն թխվածքի հետ: Վաճառքի կհանվեն նաեւ մի քանի այլ թխվածքատեսակներ:

Հիշեցնենք, որ 2009-ին չեխական Ֆրիդեկ Միստեկ քաղաքում բացվեց «Միկո Ինթերնեշընլ» նոր հոսքագծով գործարանը, որը մեղրով թխվածքի արտադրության ամենամեծ գործարանն է Եվրոպայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4