«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ

ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը երեկ Թբիլիսում խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին. «Գտնում եմ, որ եկել է հակամարտության կարգավորման ճանապարհը գտնելու ժամանակը: Մինսկի խմբի գործունեությունն, իմ կարծիքով, հիմք է խնդրի լուծման այնպիսի ուղիներ որոնելու համար, որոնք կբավարարեն ե՛ւ երկու երկրներին, ե՛ւ նրանց նախագահներին: Խնդրի լուծումն առավել կարեւոր է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկիրը բազմաթիվ փախստականներ ունի, անհրաժեշտ է վերականգնել նրանց իրավունքը` վերադառնալու հարազատ բնակավայրեր»: Տեսնենք, թե այդ նույն մտքերը Ադրբեջանում եւ Հայաստանում ինչպե՞ս է շուռումուռ տալու Լենմարկերը, քանի որ երկու երկիր էլ ժամանելու է, իսկ տեղերում միշտ էլ մտքերն այս ու այն կողմ են ծռվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4