«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՀԻՄԱ ԷԼ ԿԱՆԱԴԱՆ. ՀԱՋՈ՞ՐԴՆ ՈՎ Է

  «Ազգ» -ը բազմիցս է տեղեկացրել, որ աշխարհի տարբեր երկրների հեռուստաընկերությունները, պետական մարմինները հրատարակում են քարտեզներ, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մասն է կազմում: Արդարության նման վերականգնումներ եղել են Ուկրաինայում, Ռուսաստանում, Ավստրիայում, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության եթերում եւ այլուր: Եվ մինչ Ադրբեջանն իր բողոքի նոտաների հասցեներն է թարմացնում, աշխարհի տարբեր երկրներում շատանում են «շփոթվողները»: Հիմա էլ կանադական VoipJet հեռուստահաղորդակցության կայքում է Ղարաբաղը ներկայացվել որպես Հայաստանի մաս: Փաստորեն միջազգային հանրությունն այլեւս «չի կարողանում» անտեսել իրողությունը, քանի որ անհնար է «նման սխալների» կրկնությունը` այն էլ աշխարհի տարբեր ծայրերում: Իսկ ադրբեջանական լրատվական կայքերը, իհարկե, խնդրել են իրենց ընթերցողներին ստորագրել կանադական ընկերությանն ուղարկվելիք նամակը», որտեղ կան «ինչ-որ» միջազգային փաստաթղթեր, ըստ որոնց Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Հնարավոր է, որ կանադական ընկերությունն «ուղղի» իր սխալը, սակայն, նկատվող միտումը ցույց է տալիս, որ մոտ ապագայում «կսխալվեն» մեկ ուրիշ երկրում ու այդպես շարունակ, մինչեւ այս «սխալն» այլեւս սխալ չհամարվի որեւէ մեկի կողմից:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4