«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Անցած շաբաթ Արցախում էր ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

Նախարարին ընդունել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը : Հանդիպումների ընթացքում քննարկվել են սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը եւ խորացմանը վերաբերող հարցեր:

ԼՂՀ նախագահը միաժամանակ կարեւորել է հանրապետությունից դուրս ապրող արցախցիների հետ հարաբերությունների զարգացման խնդիրը:

Սփյուռքի նախարարին ընդունել է նաեւ ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում մասնավորապես ընդգծվել է սփյուռքի նախարարության ծրագրերում Արցախն ընդգրկելու անհրաժեշտությունը: Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման ծրագրին:

Նախարարությունը ծրագրեր կիրականացնի նաեւ տեղեկատվական դաշտում` գաղթօջախները ներգրավելով համապատասխան միջոցառումներում: Այս շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2010 թվականին նախատեսվող` լրագրողների համաժողովի մեկնարկը տալ Ստեփանակերտում:

Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4