Գարնանային ամենագեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ, Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված միջոցառում: Երիտասարդ արմենականների կողմից միջոցառմանը հրավիրված էին նաեւ կուսակցության հանրապետական վարչության կին անդամները: Երիտասարդներին հատուկ աշխույժ եւ կանանց տոնին համապաստախան ուրախ մթնոլորտում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ելույթ ունցավ հանրապետական վարչության անդամ Գայանե Մուրադյանը : Նա ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհը եւ այն անելիքները, որոնք կուսակցության երիտասարդ անդամները պետք է կատարեն Արմենական-ՌԱԿ-ի հզորացման եւ ճանաչում ձեռք բերելու համար: Կուսակցության փոխատենապետ Արմեն Մանվելյանը իր հերթին նշեց, որ երիտասարդ կուսակցականները Հայաստանում գործող ավանդական կուսակցության վաղվա օրն են, հետեւաբար, նրանցից հատկապես մեծ ջանքեր են պահանջվելու հանուն հայրենիքի բարօրության գործ կատարելու համար: Ելույթների ընթացքում հատկապես կարեւորվեց կանանց եւ աղջիկների դերը Հայաստանում ոչ միայն ավանդական ընտանեկան օջախի ստեղծման եւ պահպանման, այլեւ իրական ժողովրդական հասարակարգի կառուցման եւ հայրենիքի բարգավաճման գործում: