«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋ ԱՄՆ-ՈՒՄ

Աշնանը Մ. Նահանգներում կայանալիք մարդահամարի պատճառով թափուր աշխատատեղեր են բացվել «ԱՄՆ-ի մարդահամարի գրասենյակում»: Խոսելով տասնամյակը մեկ անցկացվող մարդահամարի կարեւորության մասինՙ Ներկայացուցիչների պալատի խորհրդարանական Բրեդ Շերմանը նշել է, որ ներկայումս գրասենյակը պատրաստ է աշխատանքի վերցնել ավելի քան 3000 հոգուՙ աշխատելու Սան Ֆեռնանդո հովտի շրջանային գրասենյակներումՙ Կանոգա պարկում, Պանորամա Սիթիում եւ Բըրբենքում: Նա շեշտել է, որ հատկապես հայերենին տիրապետողների կարիքն ունեն:

Շրջանային կենտրոնը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթրի» հաղորդագրության, տեղավորված է Նորթրիջում, որտեղ եւս պահանջ կա վարչական գործեր կատարողների: Հաղորդագրությունը նշում է, որ ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչեւ սեպտեմբերի վերջը, աշխատողների ժամական վարձատրությունը կազմելու է 17 դոլար: Դիմողներից պահանջվում է ունենալ վարորդական իրավունք, բայց փորձառությունը պարտադիր չէ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4