«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՉԱՈՒՇՅԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԵՐԳՈՒՄ

Դաշնակահար Վահան Մարտիրոսյանն եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (երկուսն էլ մրցանակակիր) փետրվարի 26-ին ելույթ են ունեցել «Հայկական ուսումնասիրությունների ծրագրի» եւ «Ֆիլիպ Լորենցի անվան հիշատակի համերգաշարի» հովանավորությամբ Ֆրեզնոյի պետհամալսարանում կազմակերպված համերգի ընթացքում, ներկայացնելով ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ Դեբյուսիի եւ Շոստակովիչի ստեղծագործությունները:

Երեւանում ծնված Մարտիրոսյանը 1993-ին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան (Ժակ Ռուվիերի դասարան): Համերգներ է տվել եւ բարձր գնահատվել աշխարհի շատ երկրներում:

Լոնդոնաբնակ Չաուշյանը նույնպես մեծապես գնահատված է աշխարհում: Մրցանակներ է ստացել Վերոնայում (Իտալիա) կայացած «Պրեմիո Մոցարտի» եւ Հոլանդիայում մեկնարկած միջազգային երաժշտական մրցույթներում: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4