Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով` Իրանի կալանավայրերում է գտնվում աշխարհում ձերբակալված լրագրողների 1/3-րդը, այս իրավիճակը կոմիտեն համարել է սարսափելի: Վերոհիշյալ կոմիտեի զեկույցի համաձայնՙ փետրվարին Իրանում ձերբակալված են եղել 52 լրագրողներ: Այս առումով երկրորդ տեղում է Չինաստանը, որտեղ անազատության մեջ են 24 լրագրողներ, իսկ Կուբայում ձերբակալված են 22 լրագրողներ: