«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


«Ա1+»-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա, որը պարտավորեցնում էր ՀՀ կառավարությանը մրցույթ անցկացնել եւ հնարավորություն տալ «Ա1+» հեռուստաընկերությանը վերադառնալու եթեր, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է որոշում, որում նշված է. «Ընդունել ի գիտություն այն տեղեկությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը` հաստատելով 2010-ի հուլիսին մրցույթի կայացումը, որին պետք է մասնակցի դիմումատուն` «Ա1+»-ը»:

Հավելենք նաեւ, որ Հայաստանում կապուղիների մրցույթները հեռուստաեթերի թվայնացման գործընթացների պատճառով երկու տարով դադարեցվել էին, իսկ այդ ժամկետը լրանում է հենց այս տարվա հուլիսին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4