«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


ԲԵՌԼԻՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ՄՈԽԻՐՆ ՈՒ ՓՅՈՒՆԻԿԸ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Մարտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթներով հանդես եկան ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր պարոն Սոլախանը : Ելույթներին հետեւեց մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4