12.03.10թ.
Որպես խորին հարգանքի տուրք` Ամերիաբանկը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին AXA Settlement Claim հիմնադրամի կողմից չեկերով փոխհատուցվող գումարների տրամադրումը կատարում է անվճար:
Ամերիաբանկը կոչ է անում նշված չեկերի վճարմամբ հանդես եկող Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին` միանալ Ամերիաբանկի նախաձեռնությանը եւ ցեղասպանության զոհերի ժառանգորդներին այդ չեկերով գումարների տրամադրումը կատարել անվճար: