«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2010-03-12 | #44, 2010-03-13 | #45, 2010-03-16


ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐԱՆԱՇԱՆԱԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

ՀԱՐՑ: Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Ո՞րն է հրաժարականների պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, Գուրգեն Սարգսյանը եւ Մհեր Շահգելդյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: ՀՀ սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարը համապատասխան միջնորդագրեր է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին: Հրամանագրերի ստորագրվելուն պես աշխատակազմի մամուլի ծառայությունն այդ մասին տեղեկատվություն կտարածի: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականի պատճառներին, ապա, ինչպես գիտեք, կոալիցիոն հուշագրով վերոհիշյալ երկու ոլորտների պատասխանատվությունը դրված է «Օրինաց երկիր» կուսակցության վրա եւ ՕԵԿ-ն էլ հանդես է եկել նախարարների փոփոխությունների առաջարկությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4