Իսպանական LaVaguardia թերթի տեղեկացմամբՙ Իսպանիայում ոստիկանությունը խոշոր գործողություններ է իրականացնում ընդդեմ ռուսական մաֆիայի: Թերթը նշում է, որ այս գործողությունը ամբողջ Եվրոմիության տարածքում, ընդդեմ ռուսական մաֆիայի իրականացվող 69 գործողություններից մեկն է: Ընդ որում արդեն ձերբակալվել է 24 մարդ, որոնց մեջ կան Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:
Այժմ իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Մադրիդում, Բարսելոնում եւ Վալենսիայում գտնվող որոշ կառույցներում:
Հ. Ա.