«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի ազատ առեւտրի պայմանագիր, որի վերաբերյալ երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի հունվարին կայացած նիստի ժամանակ: «Նախնական պայմանավորվածության համաձայն` երկու երկրներում ներմուծվող ապրանքների հարկերը զրոյացվելու են, իսկ իրանական 80 մլն-անոց շուկան հսկայական հնարավորություններ է Հայաստանի համար», ասաց Հարությունյանը: Ի դեպ, ներկայումս օտարեկրյա ապրանքներն Իրան մտնելիս, ենթարկվում են մեծ հարկման, հետեւաբար այս հնարավորությունը կարող է զգալի լիազորություններ տալ հայկական ապրանքներին: Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ բեռնափոխադրման հարցը: Այսօր հայկական ընկերություններն իրավունք չունեն Իրանից բեռներ տեղափոխելու: Փոխադրումն իրականացնում են միայն իրանական ընկերությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4