Վիեննայի 1999-ի համաձայնագրի հիման վրա, մարտի 8-13-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը ստուգման աշխատանքներ է իրականացրել Թուրքիայում: Ստուգման համար ընտրվել է Հայաստանին հարակից տարածքը` Արդահանի, Իգդիրի եւ Կարսի նահանգները: Թուրքական զորամասերի հրամանատարները հայ զինվորականներին ներկայացրել են իրենց ստորաբաժանումները եւ պատասխանել են հայկական կողմի բոլոր հարցերին: Մարտի 13-ին հայկական տեսչական խումբը վերադարձել է Հայաստան: