Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով մարտի 16-ին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը:
Նորին Սրբություն Կիրիլի օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 15-ին:
Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի:
Օդանավակայանում Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին ուղեկցում են պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը, Սերգիեւ-Պասադի արքեպիսկոպոս Թեոգնոստը, Սոլնեչնոգորսկի եպիսկոպոս Սերգիյը, Ֆիլիպ վարդապետ Ռյաբիխը, Ալեքսանդր քահանա Վասյուտինը, Վլադիմիր ավագ սարկավագ Նազարկինը, Անտոնի սարկավագ Սեւրյուկը, Մոսկվայի պատրիարքարանի սինոդային տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան, Միխայիլ Կուկսովը:
Օդանավակայանից երկու հայրապետներն իրենց շքախմբերի ուղեկցությամբ մեկնեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: