Մարտի 16-ին նախատեսված էր ԵԱՀԿ դիտորդական խմբի հերթական մոնիտորինգը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Մոնիտորնիգի վայրն առաջարկել էր ղարաբաղյան կողմը, քանի որ հենց այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժը հաճախ է խախտում զինադադարը: Սակայն ադրբեջանական կողմը չի կարողացել դիտորդներին հասցնել մոնիտորինգի համար նախատեսված վայրը: Պատճառը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այն է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների մեքենան չի կարողացել անցնել ճանապարհի ճահիճը: