«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ, Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԳՐԻ, Ո՞Վ` ՉԱՆՑՆԻ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ` էկոնոմիկային նախարար Ներսես Երիցյանի հասցեին արած հայտարարությունը երեկ ստացավ իր արձագանքներն ու հետարձագանքները: Ծառուկյանն ասել էր, որ Երիցյանն իր տեղում չէ եւ չի տիրապետում տնտեսությանը: Երիցյանը երեկ պատասխանեց. «Խորհուրդ ենք տալիս, որ Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարագավաճ Հայաստան» կուսակցության նախարարներին եւ նրանց գործունեությանը, իսկ իմ աշխատանքի գնահատականը կտան երկրի նախագահն ու վարչապետը»: Սրան պատասխանեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ` ասելով. «Ներսես Երիցյանը դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնի Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունքը վաստակելու համար: Ինչ վերաբերում է աշխատանքի գնահատականին` կառավարության անդամի աշխատանքի գնահատականը առաջին հերթին պետք է հասարակությունը տա, իսկ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ Ներսես Երիցյանի աշխատանքի մասին փոխանցել է հանրության կարծիքը, այն հանրության, որ ամեն օր իր մաշկի վրա զգում է նաեւ Ներսես Երիցյանի տնտեսական քաղաքականության հետեւանքները: Պարոն Երիցյանին խորհուրդ կտայի խորհուրդներ տալու փոխարեն, այն դեպքում, երբ երկրում տասնչորս տոկոս անկում է արձանագրվում, հրաժարականի դիմում գրել»: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, անդրադարձ անելով Ն. Զոհրաբյանի ասածին, իր խորհուրդն է ուղղել նրան. «Տիկին Զոհրաբյանին խորհուրդ կտայի չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով: Չեմ կարծում, նման անհաճո հայտարարությունները հիմքեր ունեն: Ավելին, կարծում եմ, ինքը չէ, որ պետք է որոշի` նախարարներից ով հրաժարական տա, ով` ոչ»:

Այս բոլորը երեկ տեղի ունեցավ լրագրողական ակտիվ քչփորումների արդյունքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4