«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ՄՏԱԴՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐԻԱԿԱՆ ՏԱՃԱՐ ԿԱՌՈՒՑԵԼ

«Հայ արիական միաբանությանը» զայրացրել են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը Մայր աթոռին տրամադրելու եւ տարածքում եկեղեցի կառուցելու վերաբերյալ խոսակցությունները: Այդ կապակցությամբ նրանք իշխանություններից պահանջում են վերականգնել արիական-հեթանոսական բոլոր տաճարները:

«Եթե խոսքը հին հուշարձանների կամ պատմական շինությունների վերականգնման մասին է, ապա մենք հրապարակավ պահանջում ենք իշխանություններից վերականգնել բոլոր արիական տաճարները, որոնք ավերակների են վերածել քրիստոնեության բռնի տարածման քարոզիչները, եւ հիմնականում այդ տաճարների տեղերում են եկեղեցիներ գոյացել, այդ թվում` Էջմիածնում», հայտարարության մեջ ասում են հայ արիականները:

Բացի այդ, նրանք Հայ ազգայնականների համախմբման հետ պատրաստվում են Երեւանում Արիական գլխավոր տաճար կառուցել:

«Տեսնենք թե կառավարությունն այս խնդրին ինչպես կանդրադառնա իր ժամանակին: Իսկ Էջմիածնի պատասխանատուներին խորհուրդ կտանք` իրենց նյութական միջոցներն ուղղել ոչ միայն հոգեւոր գործերի կարգավորմանը, այլեւ` զուգահեռ մասնակից լինել նաեւ հայության սոցիալական ու այլ խնդիրների կարգավորմանը, քանզի հենց այդ կտրվածությունն է, որ նպաստել է աղանդավորականների ծավալմանը, ովքեր իրենց հոտին ավելի մոտ են կանգնած, քան եկեղեցին»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4