Երեկ Մոսկվայում ֆուտբոլի Եվրոպայի 2012-ի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված երկրների ներկայացուցիչները քննարկել են խաղացանկը: Հայաստանից այդ հանդիպմանը մասնակցել են ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:
Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, քննարկման է ներկայացվել Իռլանդիայի եւ Սլովակիայի պատվիրակությունների համատեղ ջանքերով կազմված խաղացանկը: Երկարատեւ քննարկումներից հետո խաղացանկի այդ տարբերակին համաձայնվել են բոլոր մասնակիցները, բացի Հայաստանի պատվիրակությունից: Այսպիսով, խաղացանկի հարցում կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Իսկ դա նշանակում է, որ Եվրո-2012-ի «B» խմբի ընտրական մրցաշարի խաղացանկը կկազմի ՈՒԵՖԱ-նՙ վիճակահանությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ