ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ առաջնության խաղացանկը: Առաջնությունը կմեկնարկի մարտի 27-ին կայանալիք «Շիրակ»-«Փյունիկ», «Իմպուլս»-«Ուլիս» մրցախաղերով: Հաջորդ օրը երկու խաղ կանցկացվի Երեւանում: «Հրազդանում» «Կիլիկիան» կհյուրընկալի «Գանձասարին», իսկ «Միկան» սեփական մարզադաշտում ուժերը կչափի «Բանանցի» հետ: Այդ հանդիպումը կլինի տուրի կենտրոնական խաղը:
Առաջնության 2-րդ տուրը կսկսվի ապրիլի 2-ին կայանալիք «Գանձասար»-«Ուլիս» եւ «Փյունիկ»-«Միկա» հանդիպումներով: Հաջորդ օրը կմրցեն «Բանանցն» ու «Իմպուլսը», «Կիլիկիան» ու «Շիրակը»: Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 14-ին կայանալիք «Գանձասար»-«Իմպուլս», «Միկա»-«Ուլիս», «Շիրակ»-«Բանանց», «Կիլիկիա»-«Փյունիկ» հանդիպումներով:
«Փյունիկն» ու «Բանանցը» սեփական հարկի տակ նախատեսված խաղերը կանցկացնեն «Հանրապետական» մարզադաշտում, «Ուլիսն» ու «Կիլիկիան»ՙ «Հրազդանում», «Իմպուլսը»ՙ Դիլիջանի քաղաքային մարզադաշտում: «Միկան», «Գանձասարն» ու «Շիրակը» մրցակիցներին կհյուրընկալեն սեփական մարզադաշտում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ